Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտին-Ալիև հանդիպումը․ խոսել են սահմանային միջադեպերի մասին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած առանձնազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը զգալի ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։
Նրա խոսքով` ռուս խաղաղապահներն ու ռուս-թուրքական զինադադարի կառավարման կենտրոնը դրական դեր ունեն ու ակտիվորեն աշխատում են տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։

«Ցավոք, դեռ կան խնդիրներ։ Տեղի են ունենում միջադեպեր, ցավոք, մինչ օրս չի ստացվում խուսափել նաև զոհերից։ Դրա համար էլ հավաքվել ենք, որ քննարկենք, թե ինչ է արվել ու ինչ է պետք անել` նման միջադեպերը կանխելու, տարածաշրջանում իրավիճակի հանդարտեցման ու տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման համար»,– ասել է Պուտինը։

Իսկ Ալիեւը հավելեց, որ մեկ տարի է  ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում որեւէ միջադեպ չի գրանցվել։