Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ կարծում Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ ստորագրի․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Ազգային ժողովի բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծվելու է փողոցում»,- ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանըայսպես պատասխանեց  լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում «Հայաստան» դաշինքի գործունեությունը Ազգային ժողովում։

Դատական նիստից առաջ, անդրադառնալով Պուտին-Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպմանը, նշեց որ չի կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։

Ինչ վերաբերվում է կոմունիկացիաների բացմանը, ապա Վազգեն Մանուկյանը կարծում է, որ դրանք չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից և ի օգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի են։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Մանրամասները՝  տեսանյութում