Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

8 մեքենա բախվել են, 80 մեքենա՝ արգելափակվել

ԱԻՆ-ը թարմացված տվյալներ է ներկայացրել Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարից:

Երեկ ուշ երեկոյան Ծիլքար գյուղում տեղի էր ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ էր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա:

Փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։