A
A
«Դպրոց ընդունելության առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին»․ Ժաննա Անդրեասյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆբ-յան գրառում է արել.
Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։
Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։
Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև.
տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին,
Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները։