Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջրում քլոր կա, ուրեմն անվտանգ է
A A
Հասարակություն

Քլորակայանների արդիականացումը շարունակվում է

Վերջին տարիներին Վեոլիա ջրի համակարգում կառուցվել, վերակառուցվել կամ վերանորոգվել է 12 քլորակայան, որի վրա ծախսվել է 164 մլն դրամ:

Եվ բոլորը հանրապետության մարզերում, որտեղ ջրի քլորացումը մնում էր հրատապ խնդիր: Ներկայումս այն հաջողությամբ լուծվում է:

 

Խմելու ջուրն աղբյուրներից սպառողին է հասնում ավելի քան 10 000 կմ երկարություն ունեցող ջրագծերով, հարյուրավոր պոմպակայաններով, ջրամբարներով, փականային հանգույցներով, այլ ինժեներական կառույցներով:

Բնականաբար, այս ճանապարհին հնարավոր են վթարներ, ջրի աղտոտման վտանգով: Դրա համար էլ ջուր սպառողներին մատակարարելուց առաջ կանխարգելիչ նկատառումներով պարտադիր կարգով քլորացվում է:

Համակարգում գործող 93 քլորակայաններից 84 - ը Երևանից դուրս է: Այստեղ շատ բան է փոխվել վերջին տարիներին: Քլորակայանները շարունակաբար նորոգվում են, արդիականացվում և հագեցվում ժամանակակից սարքավորումներով են: Սպասարկող անձնակազմն էլ մշտապես վերապատրաստվում է:

Մեր այցը Արագածոտնի մարզի Ղազարավանի, Կենտաղբյուրի և Զովասարի քլորակայաններ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ամենուր ստեղծվել են բավարար պայմաններ թե քլորացման գործընթացի և թե սպասարկող անձնակազմի գործունեության համար: Նաև կուտակվել են քլորի պահուստային պաշարներ, սկսվող ցրտերով պայմանավորված հնարավոր արտակարգ իրավիճակներում կայուն աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, Ղազարավանի քլորակայանը, որտեղից ջուր է տրվում Աշտարակի և Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրերին, վերակառուցվել է անցյալ տարի և համապատասխանում է բոլոր պահանջներին:

Կենտաղբյուրի քլորակայանը Թալինում նույնպես վերակառուցվել է ու հագեցվել նորագույն սարքավորումները: Գործընթացը իրականացվում է ավտոմատ, շուրջօրյա ռեժիմով, օպերատորի աշխատանքն էլ դարձել է դյուրին. հիմնականում պետք է հետևել սարքերի ցուցմունքներին:

Աստեղից ոչ հեռու գտնվող Զովասարի քլորակայանը նույնպես արդիականացվել է: Շինությունը վերանորոգվել է, փոխվեն են սարքավորումները, իսկ աշխատակազմի համար ստեղծվել է գեղեցիկ հանգստի սենյակ: Քլորացվող ջուրն այստեղից հոսում է ինչպես դեպի Թալին, այնպես էլ Մաստարա ու հարակից բնակավայրեր:

Առանձին խնդիր է քլորացման տեխնոլոգիան, որը մարզերում նախկինում հիմնականում իրականացվում էր հիպոքլորիդի հաբերի օգնությամբ: Սարքավորումները պարզունակ էին, նաև հաբերի որակը չէր գոհացնում: Այս բոլորը բացասաբար էր անդրադառնում քլորացման գործընթացի վրա:

Ներկայումս արդիականացվող քլորակայաններում տեղադրվող սարքավորումները հիմնականում նախատեսված են հեղուկ քլոր կիրառելու համար, որն ավելի արդյունավետ տեխնոլոգիա է: Դրա շնորհիվ քլորացման գործընթացն իրականացվում է անհամեմատ լիարժեք և ապահովվում է ջրի որակը:

Իրականացված ծրագրերի շնորհիվ մատակարարվող ջրի որակը համապատասխանում ներկայացվող պահանջներին: Սակայն աշխատանքները քլորակայանների արդիականացման ուղղությամբ շարունակվում են:

 

Հանրային կապերի բաժին