Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաց ձյուն
A A
Հասարակություն

Մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։