Բացել լրահոսը Փակել լրահոսը
salonik shusha
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հունաստանում ՀՀ դեսպանությունը կզբաղվի ադրբեջանական սադրանքով

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին:

«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»,-ասվում է  պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հունաստանի Սալոնիկ քաղաքում քաղաքային ավտոբուսների վրա  տեղադրվել է Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը,  եւ նրանք պահանջել են հեռացնել այս գովազդը։