Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԱՏՄ
A A
Պաշտոնական

«Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ. 2 երեխա հոսպիտալացվել է

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։
 
Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։
 
Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։
 
Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։
 
Աշխատանքները շարունակվում են։