Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1 (1)
A A
Սպորտ

Արման Անդրեասյանը՝ բանակայինների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Թեհրանում ընթացող բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջինը մեդալները խաղարկեցին ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականը 5 մեդալ նվաճեց այդ մրցումներում:

 

70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Եզրափակիչում նա հաղթեց ռուսաստանցի Նաչին Կուլարին:

 

86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը նույնպես հասավ եզրափակիչ, բայց այդտեղ պարտվեց իրանցի Հադի Վաֆաեյպուրին և բավարարվեց արծաթե մեդալով:

 

Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հարություն Մանուկյանը (61 կգ) և Մենուա Յարիբեկյանը (74 կգ) արժանացան բրոնզե մեդալների: Մեր մյուս չորս մասնակիցներն անհաջողության մատնվեցին:

 

Այսօր պայքարը կսկսեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հանդես կգան 10 ըմբիշ:

a1+borba 2 (1).jpg (242 KB)