Բացել լրահոսը Փակել լրահոսը
260321132_232645778956537_4638787019866597317_n
A A
Հասարակություն

Վարչական տույժ՝ «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար

ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։
 
Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։
 
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։