Բացել լրահոսը Փակել լրահոսը
1a8657-g-108aaaa
A A
Պաշտոնական

Շրջակա միջավայրին հասցվել է 118.537.411 դրամի չափով վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվությունէ  ներկայացնում 2021 թվականի նոյեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է 118.537.411 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 430 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.420.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`

?Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 57 դեպք, որից 54-ով հաշվարկվել է 118.198.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

? Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

? Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 339.181 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 540.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

✅ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 103.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.023.908 ՀՀ դրամ:

? Ստուգումներ և դիտարկումներ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 10 հանձնարարագիր, որից՝ 6-ը՝ ընդերքօգտագործում, 1-ը՝ արտադրություն, 2-ը՝ ՓՀԷԿ /1-ը ծրագրային, 1-ը՝ անտառտնտեսություն: Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 1.130.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.096.579 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։ Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 3 հրաման: