Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց «Արմագեդոնում» և դարձավ մրցաշարի հաղթող. Tata Steel India Blitz (տեսանյութ)

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայացած Tata Steel India Blitz շախմատի կայծակնային մրցաշարում հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 11,5 միավոր և առաջին տեղը կիսեց հնդիկ Արջուն Էրիգաիշիի հետ: Հաղթողւն որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք: Առաջին երկու պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ ահա «Արմագեդոնում» հաղթեց մեր հայրենակիցը: Մրցաշարային 3-րդ տեղը բաժանեցին իրանցի Փահրամ Մաղսուդլուն և հնդիկ Սարին Նիկալը:

Երկու` արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Արջուն Էրիգաիշին: Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: