A
A
Կյանքից հեռացել է կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար Ռուբեն Ալթունյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿյանքի 82-րդ տարում վախճանվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար Ռուբեն Ալթունյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ԵՊԿ-ի կայքը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին»,- հայտնում են ԵՊԿ-ից։