Բացել լրահոսը Փակել լրահոսը
225710
A A
Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր «Շմայսի» եղբայրը վրաերթի է ենթարկել մոր և դստեր, մայրը տեղում մահացել է․ shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Լևոն Մովսիսյանն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է նախ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականվամբ Լևոն Մովսիսյանը, որը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը