Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 2-րդ տեղը գրավեց շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարում

Հնդկաստանի Կալկութա քաղաքում կայացած արագ շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային 2-րդ տեղը:

Այսօր կայացած 7-9-րդ տուրերում մեր գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի երեք ներկայացուցիչների, այդ թվում կին գրոսմայստերի հետ: Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 2-4-րդ տեղերը բաժանեց հնդիկներ Պրագնանանդհայի և Վիդիտ Սանթոշի հետ: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը ճանաչվեց երկրորդը:

Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արջուն Էրիգաիշին, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց հենց Լևոն Արոնյանի հետ և պահպանեց մեկ միավորի առավելությունը: Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 40 հազար դոլար:

Այժմ բոլոր մասնակիցները հանդես կգան վաղը մեկնարկող բլից մրցաշարում: Նոյեմբերի 20-21-ին շախմատիստները կանցկացնեն 18-ական պարտիա: