Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե միջանցք տրվի, դա մեր տարածաշրջանում ՌԴ ներկայության վերջը կլինի. Շահեն Հարությունյան (տեսանյութ)

«Սյունիքն այս պահին նվաճված է թշնամու կողմից, և ցավալիորեն մեր ժողովուրդը համարժեք գնահատական չի տալիս, չի համախմբվում։ Երևի անտարբերությունը շատ է խորացել ժողովրդի մեջ, հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը թուլացել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Շ․Հարությունյանը հիշեցնում է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե Հայաստանում «ռուսական զորքը կանգնած է հայ-ադրբեջանական սահմանի բոլոր զգայուն կետերում, որպեսզի ապահովի անվտանգությունը»։

«Բոլոր այն զգայուն կետերը, որտեղ ռուսական զորքն է կանգնած, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- հակադարձում է Շ․Հարությունյանը։

Վերջինս նաև ասում է, թե եթե Հայաստանի տարածքում Ադրբեջանին Նախիջևանի հանրապետության հետ կապող միջանցք տրվի, ապա դա մեր տարածաշրջանում ՌԴ ներկայության վերջն է լինելու։

«ՌԴ-ն այլևս ոչինչ չի կարողանում անել, և Թուրքիան ինչ ցանկացել է, ստացել է։ Մոտ ապագայում ՌԴ-ն դուրս է գալու տարածաշրջանից»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝   տեսանյութում։