Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կանայք, այնուամենայնիվ, ունեն «նյուխ»․ կին ձեռներեց (տեսանյութ)

Երբեք մի հանձնվիր և գնա քո նպատակի հետևից՝ այս խորհուրդն է տալիս Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը այն կանանց, ովքեր ցանականում են հաջողության հասնել բիզնես ոլորտում։

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցության օր» համաժողովը, որին մասնակցում էին 70-ից ավելի կին ձեռներեցներ, Նիդեռլանդների դեսպանը և այլ պաշտոնատար անձինք։ Համաժողովի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց։

Համաժողովի կազմակերպիչ Լիլիթ Ասատրյանը կարևորեց կանանց ներգրավվածությունը ձեռներեցության մեջ և նշեց, որ յուրաքանչյուր կին պետք է գիտակցի իր ներուժը և դա դիտարկի որպես հնարավորություն հաջողության հասնելու համար։

Մարիաննա Ֆրունջյանը մասնագիտությամբ հոգեբան է, սակայն զբաղվում է նաև ձեռներեցությամբ. «Մենք պետք է հիշենք, որ կանայք, այնուամենայնիվ, ունեն «նյուխ»․ այդ բառը շատ համահունչ է, և տալ հնարավորություն և վստահել, որ նրանք այդ«նյուխ» հասկացողությամբ կկարողանան ճիշտ վերլուծություն անել, ճիշտ գնահատական տալ, թե որոնք են այն բացթողումները, որոնք են այն տեղերը, որ պետք է լրացնել»։

Միջոցառման վերջում տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցության դեսպան Հայաստան 2021 մրցանակաբաշխությունը»։

Մանրամասները ՝ տեսանյութում