Բացել լրահոսը Փակել լրահոսը
իիհ
A A
Քաղաքականություն

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է ԻԻՀ դեսպան Բադախշան Զոհուրին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
 
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով:
 
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հուշագրի ստորագրումը կարևորելով՝ խոստացել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այցը:
 
Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու դեսպան Զոհուրին հույս են հայտնել, որ կհաջողվի համակագործակցությունը կյանքի կոչել։