Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+baloteli
A A
Սպորտ

Ես պատրաստ եմ անգամ ոտքով գնալ Թուրքիայից. Մարիո Բալոտելի

Թուրքական «Ադանա Դենիզսպոր» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ ցանկանում է կրկին խաղալ Իտալիայի հավաքականում:

 

«Այժմ ինձ լավ եմ զգում: Երկուսուկես տարուց հետո ցանկանում եմ կրկին վերադառնալ Իտալիայի հավաքական: Ես պատրաստ եմ անգամ ոտքով գնալ Թուրքիայից մինչև Իտալիա, միայն թե եկող տարի հայտնվեմ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում: Դա իմ երազանքն է», - ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

 

Մարիո Բալոտելին վերջին անգամ Իտալիայի հավաքականում խաղացել է 2018 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմում անցկացրել է 12 հանդիպում և խփել 5 գոլ:

 

Նշենք, որ Մարիո Բալոտելին ծնվել է գանացի փախստականների ընտանիքում, սակայն երկու տարեկանում որդեգրվել է իտալացի Բալոտելիների ընտանիքի կողմից