A
A
Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի երեք մասնակից վարակվել է կորոնավիրուսով
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի մայրաքաղաք Պեկին ժամանած արտասահմանցի մարզիկներից երեքը, որոնք պատրաստվում են եկող տարի այդտեղ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին տեղեկացնում է տեղի Beijing Daily թերթը:
Նրանցից մեկը սահնակային սպորտի ներկայացուցիչ է, իսկ մյուների մասին տեղեկություններ չկան: Ըստ նախնական տվյալների, մարզիկները հեշտությամբ են տանում հիվանդությունը:
Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-20-ը: