Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհ սահմանին
A A
Պաշտոնական

Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել 30-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը․ ՊՆ

Նոյեմբերի 17-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։

ՊՆ-ից հայտնում են, որ պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։