Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում մեկնարկեց 14-րդ տուրը:

Բացման խաղում Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի հետնապահ ԲԿՄԱ-ին և հաղթեց 5:0 խոշոր հաշվով: Դաշտի տերերը մեկ գոլ խփեցին առաջին, իսկ չորս` երկրորդ խաղակեսում:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 18 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Նոային»: Սակայն, թիմը մրցանակային 3-րդ հորիզոնականից ետ է մնում 8 միավորով:

ԲԿՄԱ-ն կրեց 12-րդ պարտությունն առաջնությունում և վաստակած 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: