Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը երեք հաղթանակ տարավ մեկնարկում. TATA STEEL CHESS INDIA

Հնդկաստանի Կալկութա քաղաքում մեկնարկել է արագ շախմատի TATA STEEL CHESS INDIA մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստեր, այդ թվում Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած երեք տուրում գերազանց հանդես եկավ մեր շախմատիստը, որը հաղթեց բոլոր մրցակիցներին, վաստակեց 3 միավոր և սկսեց միանձյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են երեք հնդիկ գրոսմայստեր, որոնք ունեն 2-ական միավոր:

Վաղը կկայանան հաջորդ երեք տուրերը: Լևոն Արոնյանը նախ կհանդիպի վիետնամցի Լիեմ Քուան Լիի հետ, ապա իրանցի Պարհամ Մաղսուդլուի և հնդիկ Պարգնանանդհայի հետ:

Հավելենք, որ պարտիաներն անցկացվում են 25+10 ժամաչափով: Մրցանակային հիմնադրամը 40 հազար դոլար է:

Այս մրցաշարի ավարտից հետո, նոյեմբերի 20-21-ին, նույն շախմատիստներն ուժերը կփորձեն արդեն բլիցում: