Բացել լրահոսը Փակել լրահոսը
257951042_198578329122597_7201671902135257333_n
A A
Պաշտոնական

Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին:

Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին իր կատարած աշխատանքի համար: