Բացել լրահոսը Փակել լրահոսը
6454647
A A
Քաղաքականություն

Եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը․ Պեսկով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան շարունակելու է միջնորդական ջանքերը. կարգավորման միակ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունների իրականացումն է»,- նշել է Պեսկովը և հավելել, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և հենց դա կլինի նման միջադեպերի կանխարգելման երաշխիքը: