Բացել լրահոսը Փակել լրահոսը
20298998-9895-4B74-9D24-88DDA2E41F17_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Պետքարտուղար Բլինքենի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ
 
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հաղորդումները խորապես մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա սրացումից խուսափելու համար։
 
Կողմերին նաև հորդորում ենք ուղղակի ու կառուցողական ներգրավմամբ կարգավորել դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ սահմանազատման հարցը։
 
Ինչպես նշված էր Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացման այս վերջին դրսևորումներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: