Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի եւ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Նոյեմբերի 16-ին դեսպան Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը:

Դեսպանն ընդգծեց միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:
 
Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել նաեւ  ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
 
Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
 
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։