Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստան դաշինք
A A
Քաղաքականություն

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է․ Հայաստան դաշինք

Հայաստան դաշինքի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ:

Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։ Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը: