Բացել լրահոսը Փակել լրահոսը
258229325_4587245328003293_2130018658296543512_n
A A
Քաղաքականություն

Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից․ կանխարգելիչ հայտարարություն

«Վիվա-ՄՏՍ»-ը  հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի բաժանորդներ,  Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։

Խնդրում ենք լինել զգոն․

1. Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։

2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։

3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։

4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։

Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկը կոչ է արել զանգահարել հայկական համարներով և ահաբեկել սահամանամերձ համայնքների բնակիչներին՝ նպատակ ունենալով խուճապ տարածել հայ բնակչության շրջանում։ Նման զանգ ստացող արդեն կա։ 

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւս հայտարարություն է տարածել․

«Ուշադրություն

Սահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։

Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։

Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել»։