Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մտավ Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդ (տեսանյութ)

Խորվաթական Լուցկո քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Ջիբրալթարի այս տարիքային թիմի հետ։

 

Մեր ընտրանին հաղթեց 1:0 հաշվով և վաստակեց 6 միավոր: Զուգահեռ ընթացող Շոտլանդիա - Խորվաթիա խաղում գրանվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ:

 

Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդ։ Մրցաշարի հաղթող դարձավ Խորվաթիայի թիմը:

 

Ի դեպ, 2011 թվականին մեր հավաքականը նման հաջողության հասել էր հենց նույն մարզչի` Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ: