Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հանգիստ կարող է խաղալ Ռուսաստանում. Ռոման Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է վերջերս տարածում գտած այն լուրը, որ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի Մոսկվայի «Սպարտակում»:

«Ես երբ իրեն հարցրի այդ մասին, նա զարմանք ապրեց: Ասաց, որ այդ մասին կարդացել է արտասահմանյան լրատվամիջոցներում, սակայն իր հետ ոչ ոք չի կապվել և նման առաջարկ չի արել: Հենրիխը կարծում է, որ դա դրսի ուժերն են անում, այլ ոչ թե իտալացիների կեղմից», - ասել է անվանի դարպասապահը:

Այն հարցին, Հենրիխ Մխիթարյանն արդյոքյ պատրաստ է տեղափոխվել ռուսական ակումբ, Ռոման Բերեզովսկին պատասխանել է.

«Առաջիկայում դա հնարավոր է, քանի որ նա տիրապետում է մի քանի լեղուների և նա հանգիստ կարող է հարմարվել տարբեր երկրներում և խաղալ: Սակայն, վերջերս նա երկարաձգել է «Ռոմայի» հետ պայմանագիրը և ցանկանում է մինչև վերջ կատարել այն: Դրանից հետո պարզվ կդառնա, թե որտեղ կշարունակի իր կարիերան», - պարզաբանել է հավաքականի մարզիչը: