Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (10)
A A
Սպորտ

Սարգիս Սարգսյանը` շախմատի հաշմանդամների աշխարհի չեմպիոն

Առցանց անցկացված շախմատի հաշմանդամների աշխարհի առաջնությունում հաղթանակ է տարել Հայաստանը ներկայացնող շախմատիստ Սարգիս Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Սարգիս Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և միայնակ գրավել 1-ին տեղը` հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Առաջնությանը մասնակցել են 249 հաշմանդամ շախմատիստ: