Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորը կառավարությանը կոչ է անում հանդես գալ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ (տեսանյութ)

Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի. այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նա շեշտել է՝  Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։