Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

4 հենակետերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Բանակցությունների արդյունքում այն զորախումբը, որ առաջ է եկել, հետ է քաշվել»․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Երևանի նոր սքեյթ պարկի բացման ժամանակ։

Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ոչ մի հայկական տարածք չի անցել ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։ Աժ նախագահը հավելեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը․ «Իրենց գործողությունները չեն բխում նոյեմբերի 9-ին տարածած հայտարարության կետերից»։

Հարցին, թե ինչ իրավիճակ է այժմ սահմանի արևելյան հատվածում, ԱԺ նախագահն ասաց․ «Այդ տարածքներում նույն իրավիճակն է, ինչ եղել է առաջ, բացառությամբ 4 հենակետերի, որոնք չեն վերահսկվում որևիցե մեկի կողմից»։

Մանրամասները՝ Տեսանյութում