Բացել լրահոսը Փակել լրահոսը
սևանի ափամերձ շինություններ
A A
Պաշտոնական

Սևանա լճի մակարդակը 1 սմ-ով իջել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. նոյեմբերի 8-14-ը (2021թ.)
 
☑️ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.49մ (14.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն.մ³:
☑️ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 14-ը ներառյալ՝ 150.000 մլն. մ³: