Բացել լրահոսը Փակել լրահոսը
60f14e990c1aa36c841c0d5fed20f9a9
A A
Պաշտոնական

Սպանություն Քանաքեռում․ 54-ամյա տղամարդու դին գտել են անկողնում․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Մանրամասները սկզբնաղբյուրում։