Բացել լրահոսը Փակել լրահոսը
257777635_184992430489302_7826398081212239632_n
A A
Պաշտոնական

Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օր:
 
Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր:
 
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:
 
Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
 
COVID-19 համավարակի պայմաններում ՇԴ-ով պացիենտները հանդիսանում են ռիսկի խումբ և խոցելի են հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների առաջացման, ելքի տեսանկյունից:
 
ՇԴ ունեցողների COVID-19 -ի դեմ պատվաստումը կնվազեցնի հիվանդության բարդ ընթացքն ու անցանկալի ելքերը: