Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Հասարակություն

Ոսկետափում մահվան ելքով ևս մեկ վրաերթ է տեղի ունեցել. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Հիշեցնենք, որ երեկ էլ՝ Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վրաերթի էր ենթարկել 66-ամյա Սոֆիկ Արշակյանին, որը հիվանդանոցում մահացել էր: