Բացել լրահոսը Փակել լրահոսը
256775834_10166035727035247_1831800627671380807_n
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնության 2-րդ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հյուրընկալվելիս պարտվեց Խորվաթիայի թիմին: Դաշտի տերերն առաջին կես ժամում երկու գոլ խփեցին և մինչև հանդիպման վերջը պահպանեցին առավելությունը` 2:0:

Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականն չնայած առաջին պարտությունը կրեց մրցաշարում, սակայն Շոտլանդիայի հետ խաղում վաստակած 3 միավորով այժմ գրավում է 2-րդ տեղը: Նոյեմբերի 16-ին նախատեսված 3-րդ տուրում մեր թիմը կհանդիպի Ջիբրալթարի հավաքականի հետ, որը երկու խաղում կրել է երկու պարտություն` 0:7 և 0:3 հաշվով: