Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Վիլլի Վան դե Կերխոֆը Երևանում է (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև ՊՍՎ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության շուրջ: ՊՍՎ ակումբի ներկայացուցիչները շուտով կայցելեն ֆուտբոլի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ենթակառուցվածքներին և պայմաններին: