Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Հասարակություն

Կրկնակի վրաերթ Երևանում․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshya.com–ը։

«Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Վրաերթ կատարած վարորդն էլ ասել է` ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո նաև մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել նրան։