Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականները հաղթեցին մեկնարկում. շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն

Սլովենիայի Չատեժ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան:

 

Տղամարդկանց ընտրանին 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Բելգիայի թիմի նկատմամբ: Մերոնցից հաղթանակներ տարան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ոչ-ոքի խաղաց:

 

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Նորվեգիայի թիմի հետ, որն առաջին խաղում 2,5:1,5 հաշվով հաղթել է Անգլիայի ընտրանուն:

 

Մեր կանանց հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Խորվաթիայի թիմին` 2,5:1,5: Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտության մատնեցին իրենց մրցակիցներին, իսկ Սիրանուշ Ղուկասյանը` զիջեց: Աննա Սարգսյանն ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:

 

Երկրորդ տուրում մեր թիմը կմրցի Բելգիայի հետ, որը մեկնարկային խաղում 3:1 հաշվով անսպասելի հաղթեց Սլովենիայի հավաքականին: