Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գուցե և լինի 14-րդ ռուս-թուրքական պատերազմը. քաղաքագետ (տեսանյութ)

Էրդողանը պանթյուրքիստ է և այդ  պետք է հաշվի առնել  Թուրքիայի հետ տնտեսական նոր հարաբերություններ սկսելուց առաջ։  «Հայաստան-Թուրքիա Հայացք ներսից» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա կարծիքով, Թուրքիայի նախագահը շարժվում է ոչ թե քաղաքական մտածողությամբ, այլ սեփական ընկալումներով, իսկ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։

Գիտաժողովի մասնակիցները քննարկում էին  հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման և զարգացման հնարավոր վտանգներն ու հետևանքները։

Գիտաժողովի կազմակերպիչներից քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը կարծում է՝ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների զարգացումը այս պահին անհեռանկարային է և վտանգավոր։

Ըստ Վազգեն Պետրոսյանի, Թուրքիան և Ռուսաստանը թշնամիներ են և գուցե և լինի 14-րդ ռուս-թուրքական պատերազմը։

Մանրամասները ՝ Տեսանյութում