Բացել լրահոսը Փակել լրահոսը
256307088_4182156878556119_7452068095439563925_n
A A
Հասարակություն

ԲԿ է ընդունվել երեխա՝ ձեռքի 4 մատների ամպուտացմամբ․ դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
 
Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով երեխայի չորս մատները կտրվել են:
 
Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:
 
Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար: