Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյանը ամբիոնի վարիչ

Հասարակություն
e3a6a48b9fec595aaa2895572772e6fb

Այսօր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը Հանրային ռադիոյի ղեկավար, դոցենտ Արմեն Ամիրյանին նշանակել է համալսարանի մշակույթի ֆակուլտետի հեռուստատեսության եւ ռադիոյի ամբիոնի ղեկավար:

Այսօր Ռուբեն Միրզախանյանը պաշտոնապես ներկայացրել է Արմեն Ամիրյանին ամբիոնի դասախոսական կազմին: «Մտածում էի ինչ նվեր մատուցեմ կին դասախոսներին եւ ուսանողուհիներին եւ որոշեցի Արմեն Ամիրյանին նշանակել ամբիոնի վարիչ»,-կեսկատակ նկատեց Ռուբեն Միրզախանյանը:

Արմեն Ամիրյանը երկար տարիներ այս բուհում դասավանդում էր եւ կշարունակի իր մանկավարժական գործունեությունը: