Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կորոնավիրուս․ մեր օրերի անտեսանելի թշնամին (տեսանյութ)

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը նախաձեռնել է կորոնավիրուսի, մարդու իմունային պաշտպանության և պատվաստումների վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական բնույթի ֆիլմաշարի պատրաստում, որը կազմված է լինելու երեք մասից։ Ֆիլմաշարը պատրաստված է ՀՀ Առողջապահության նախարարության ու միջազգային գործընկերներ կազմակերպությունների մասնագիտական խորհրդատվության հիման վրա, և դրանում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից գիտական, բժշկական պատկերացումներին։

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ստեղծված առողջապահական ծանր իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ կարևորագույն պայմաններից է բնակչության մոտ իրազեկվածության և ճանաչողության մակարդակի բարձրացումը։ Այս գործում խիստ կարևորում ենք լրատվամիջոցների դերը, և լիահույս ենք, որ լրատվամիջոցների հետ համագործակցությունը նպաստ կբերի կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։

Ձեզ ենք ուղարկում ֆիլմաշարի առաջին մասը, որտեղ պատկերավոր ներկայացված են նոր տիպի կորոնավիրուսի բնույթը, դրա ծագման, տարածման առանձնահատկությունները։ Հաջորդ մասերում կներկայացվեն իմունային համակարգի առանձնահատկությունները և պատվաստումների նշանակությունն ու կարևորությունը։