Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Ձեռնարկվում են միջոցառումներ Գյումրու 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ վերջինիս մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 08:10-ին «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից և տեղեկացվել, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:          

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ:  



ՀՀ քննչական կոմիտե