Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը

Այսօր խորվաթական Լուցկո քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Շոտլանդիայի այդ տարիքային թիմի նկատմամբ։

Մեր ընտրանին առաջին խաղակեսում չնայած երկու գոլ բաց թողեց, սակայն երկրորդում կարողացավ բեկում մտցնել և երեք անպատասխան գնդակ խփեց՝ 3։2։ Մերոնցից աչքի ընկան Սպարտակ Հայրապետյանը (62-րդ րոպե), Համլետ Մինասյանը (64) և Արթուր Սերոբյանը (71):

Հաջորդ խաղում մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 13-ին, դաշտի տերերի՝ Խորվաթիայի հավաքականի հետ: