Բացել լրահոսը Փակել լրահոսը
255793666_283179086986723_1276948219073313331_n
A A
Մշակույթ

Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրա ցավը․ ֆրանսիացի երգիչ

Ֆրանսիացի ճանաչված երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Դեւիդ Սերերոն ելույթ կունենա Երեւանում:  Նա առաջին անգամ է Հայաստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ այս այցը հաստատ վերջինը չի լինի. «Ես արդեն վայելում եմ Երեւանը, այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն եւ, իհարկե, կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից։

«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել՝ որպես երգիչ ելույթ ունենալու, հայ են եղել, եւ իմ համերգի հանդիատեսի մեջ էլ միշտ գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են՝ միշտ հյուրընկալ եւ ընկերասեր: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»,-ասում  է նա։

 Երգիչն անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը եւ ցանկանում եմ անել ավելին նրանց համար: Իմ սիրտը միշտ բաց է հայերի համար»:

Դեւիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի աշխատանքներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» եւ այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի եւ մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»: