Բացել լրահոսը Փակել լրահոսը
wstik
A A
Պաշտոնական

Կրակոցներից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն արդեն երկկողմանի բաց է

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հայտարարությունը

Այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, տեղում մահացել է։

Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։